TOP նոր
» » » Փրկարարները մարել են բնակարանում բռնկված հրդեհը. տուժածներ չկան

Փրկարարները մարել են բնակարանում բռնկված հրդեհը. տուժածներ չկան

27-08-2019, 11:19 Դիտումներ: Հայաստան » Պատահարներ
27 Օգոստոս 2019, 11:19 - NovostiNK
Փրկարարները մարել են բնակարանում բռնկված հրդեհը. տուժածներ չկան

«911» ծառայությանն օգոստոսի 27-ին, ժամը 01:06-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լեփսիուսի փողոցի թիվ 3ա շենքի մուտքում ծուխ է նկատվում, ինչպես նաև զգացվում է էլեկտրական լարերի հոտ:

Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 1-ին հարկի բնակարաններից մեկի լոգասենյակում. տուժածներ չկան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:38-ին, մարվել՝ 01:51-ին: Այրվել են լոգասենյակի կախովի առաստաղն՝ ամբողջությամբ (մոտ 9 քմ), լվացքի մեքենան և կենցաղային իրեր (մոտ 1 քմ):

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS