TOP նոր
» » » Երեւան-Սեւան ճանապարհին «Մերսեդեսներ» են բախվել. կա վիրավոր

Երեւան-Սեւան ճանապարհին «Մերսեդեսներ» են բախվել. կա վիրավոր

5-09-2019, 11:17 Դիտումներ: Հայաստան » Պատահարներ
Երեւան-Սեւան ճանապարհին «Մերսեդեսներ» են բախվել. կա վիրավոր

5 Սեպտեմբեր 2019, 11:17 - NovostiNK
Հայաստանի ԱԻՆ-ում, սեպտեմբերի 4-ին, ժամը 18:16-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհին՝ «Ագուլիս» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար՝ բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes E-Class» (վարորդ` Կիմիկ Վ.) եւ «Mercedes C-Class» մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարները փակել են «Mercedes E-Class» մանիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը եւ Կիմիկ Վ.-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է Աբովյանի ԲԿ, այնուհետեւ՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS