TOP նոր
» » » Կուտական գյուղում անհետ կորած 15-ամյա երեխան հայտնաբերվել է մահացած վիճակում

Կուտական գյուղում անհետ կորած 15-ամյա երեխան հայտնաբերվել է մահացած վիճակում

10-09-2019, 12:46 Դիտումներ: Հայաստան » Պատահարներ
10 Սեպտեմբեր 2019, 12:46 - NovostiNK
Կուտական գյուղում անհետ կորած 15-ամյա երեխան հայտնաբերվել է մահացած վիճակում

Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղում անհետ կորած 15-ամյա երեխան հայտնաբերվել է մահացած վիճակում: Այս մասին հայտնեց համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը:

Հակոբ Ավետյանը հայտնեց, որ 15-ամյա Արեգա Մելիքյանի դին հայտնաբերվել է Կուտական-Տրետուք գյուղերի սարերում:

Այս պահին փրկարարները և մահացածի հարազատներն ու համագյուղացիները սպասում են դատական բժշկի ժամանմանը, որպեսզի փորձագիտական աշխատանքների ավարտից հետո մահացածի դին տեղափոխեն համապատասխան վայր:

Սեպտեմբերի 10-ի առավոտվանից Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Կուտական գյուղի տարածքում շարունակվել են անհետ կորած Կուտական գյուղի բնակիչ, 15-ամյա Արեգա Մելիքյանի որոնման աշխատանքները, որին մասնակցել են ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցները և Կուտական գյուղի բնակիչները՝ համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանի գլխավորությամբ:

Սեպտեմբերի 6-ին, ժամը 21:07-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղում երեխա է կորել (Արեգա Մ., ծնված 2004 թ.), ով տառապում է էպիլեպսիա հիվանդությամբ:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS