TOP նոր
» » » Ինքնասպանություն գործած պայմանագրային զինծառայողը 2 քույր ուներ, 1 եղբայր. համայնքապետ

Ինքնասպանություն գործած պայմանագրային զինծառայողը 2 քույր ուներ, 1 եղբայր. համայնքապետ

13-09-2019, 11:40 Դիտումներ: Հայաստան » Պատահարներ
13 Սեպտեմբեր 2019, 11:40 - NovostiNK
Ինքնասպանություն գործած պայմանագրային զինծառայողը 2 քույր ուներ, 1 եղբայր. համայնքապետ

Տավուշի մարզի գյուղերից մեկի տան անասնագոմում պայմանագրային զինծառայող է ինքնասպան եղել: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանը նշեց, որ իրականացվում է քննություն՝ պարզելու համար կատարվածի հանգամանքները։

Պայմանագրային զինծառայող Արմեն Ներկարարյանը Տավուշի մարզի Գանձաքար գյուղից էր, 21 տարեկան:

Գանձաքարի համայնքապետ Վարդգես Դովլաթբեկյանը մեր զրույցում ասաց, որ դեռեւս պարզ չէ, թե որն է ինքնասպանության պատճառը: Հարցին՝ ընտանիքի սոցիալական վիճակն ինչպիսի՞ն է, Դովլաթբեկյանը պատասխանեց. «Անասնապահությամբ էին զբաղվում ընտանիքով, ինքը պայմանագրային ծառայող էր: Խելոք ընտանիք էր, իրենց աշխատանքով»:

Համայնքապետի խոսքով՝ Ներկարարյանը ամուսնացած չէր, 2 քույր ունի, 1 եղբայր:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS