TOP նոր
» » » Շիրակի մարզում 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Շիրակի մարզում 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

20-09-2019, 11:02 Դիտումներ: Հայաստան » Պատահարներ
Շիրակի մարզում 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

20 Սեպտեմբեր 2019, 11:02 - NovostiNK
Սեպտեմբերի 19-ին՝ տեղական ժամանակով ժամը 22:42-ին, (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 18:42-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է հյուսիսային լայնության 41.040 և արևելյան երկայնության 43.920 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան՝ Բավրա գյուղից 13կմ հարավ-արևելք), օջախի 10կմ խորությամբ, 2.3 մագնիտուդով երկրաշարժ:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Ղազանչի և Աշոցք գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին ևս Շիրակի մարզի Բավրա գյուղից 12կմ հարավ-արևելք ընկած հատվածում երկրաշարժ էր գրանցվել:

Երկրաշարժը զգացվել էր ՀՀ Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Արմավիրի մարզերում և Երևան քաղաքում:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS