TOP նոր
» » » Դանակահարություն Գյումրիում․ տղամարդը, գիտակցության չգալով, մահացել է

Դանակահարություն Գյումրիում․ տղամարդը, գիտակցության չգալով, մահացել է

25-10-2019, 11:06 Դիտումներ: Հայաստան » Պատահարներ
25 Հոկտեմբեր 2019, 11:06 - NovostiNK
Դանակահարություն Գյումրիում․ տղամարդը, գիտակցության չգալով, մահացել է

Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 19:30-ին, ոստիկանության Մուշի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած թափանցող վերքով և շոկային վիճակում բուժօգնության է տեղափոխվել 55-ամյա մի տղամարդ։

Ինչպես հայտնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից, հիվանդանոց մեկնած ոստիկաններին բժիշկը տեղեկացրել է, որ տուժածն ի վիճակի չէ հաղորդում տալու։

Կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ժամը 19:50-ին, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, Գյումրու ոստիկանները Գարեգին Նժդեհի փողոցից բաժին բերման են ենթարկել մշտական բնակության վայր չունեցող 40-ամյա մի կնոջ։ Նա, խոստովանական ցուցմունք է տվել, որ ժամը 19:00-ի սահմաններում գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, վիճաբանության ժամանակ խոհանոցային դանակով խփել է իր ծանոթ տղամարդուն՝ պատճառելով վնասվածք:

Ստուգվել է կնոջ խմածության աստիճանը: Նա ներկայացվել է նախաքննական մարմին և ձերբակալվել: Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 05:05-ին, հիվանդանոցից հայտնել են, որ տղամարդը, գիտակցության չգալով, մահացել է:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են: Քննությունը շարունակվում է։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS