TOP նոր
» » » Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

1-11-2019, 10:43 Դիտումներ: Հայաստան » Պատահարներ
1 Նոյեմբեր 2019, 10:43 - NovostiNK
Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հոկտեմբերի 31-ին 17 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Մասնավորապես`

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 1000 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 3000 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 200 քմ, Ավան վարչական շրջանում՝ 400 քմ, Արաբկիր վարչական շրջանում՝ 300 քմ,

Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 4000 քմ, Վեդի քաղաքում՝ 2000 քմ, Արևշատ գյուղում՝ 4000 քմ,

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 200 քմ, Բաղրամյան գյուղում՝ 500 քմ,

Լոռու մարզի Սպիտակ քաղաքում՝ 600 քմ, Շիրակամուտ գյուղում՝ 300 քմ,

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում՝ 2 հա, Գեղադիր գյուղում՝ 15 հա,

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ 1000 քմ, Արթիկ քաղաքում` 200 քմ,

Աշտարակ-Երևան ավտոճանապարհին՝ 2 հա:

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS