TOP նոր
» » » ԱԻ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Իրանի փոխդեսպանի հետ՝ առաջարկելով ուժեր գործուղել աղետի գոտի

ԱԻ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Իրանի փոխդեսպանի հետ՝ առաջարկելով ուժեր գործուղել աղետի գոտի

8-11-2019, 12:23 Դիտումներ: Հայաստան » Պատահարներ
8 Նոյեմբեր 2019, 12:23 - NovostiNK
ԱԻ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Իրանի փոխդեսպանի հետ՝ առաջարկելով ուժեր գործուղել աղետի գոտի

Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում գրանցված ուժեղ երկրաշարժից հետո ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ-ում Իրանի փոխդեսպան Ալի Մոհամմադ Մոթաղիի հետ և խնդրել է իր ցավակցության ու մխիթարանքի խոսքերը փոխանցել բարեկամ Իրանի ժողովրդին, զոհերի հարազատներին, իսկ վիրավորներին մաղթել է շուտափույթ ապաքինում: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Ալի Մոհամմադ Մոթաղիի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ֆելիքս Ցոլակյանն առաջարկել է փրկարարական ուժեր գործուղել աղետի գոտի, ինչպես նաև ցուցաբերել այլ անհրաժեշտ օժանդակություն:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին՝ տեղական ժամանակով ժամը 02:47-ին, Իրանի Արդեբիլ քաղաքից 45կմ հարավ տեղի է ունեցել 5.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ:

Երկրաշարժը զգացվել է նաև ՀՀ Սյունիքի մարզի Կապան, Մեղրի և Գորիս քաղաքներում՝ 4, Վայոց ձորի Եղեգնաձոր և Վայք քաղաքներում՝ 3-4, Արարատի Արարատ քաղաքում և Երևանում՝ 3 բալ ուժգնությամբ:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS