TOP նոր
» » » ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի բակում վեճն ավարտվել է կրակոցներով

ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի բակում վեճն ավարտվել է կրակոցներով

21-12-2019, 12:15 Դիտումներ: Հայաստան » Պատահարներ
ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի բակում վեճն ավարտվել է կրակոցներով

21 Դեկտեմբեր 2019, 12:15 - NovostiNK
Երեւանում երեկ՝ դեկտեմբերի 20-ին, կրակոցներ են հնչել. ժամը 16:00-ի սահմաններում ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Ալեք Մանուկյան փողոցի 1 հասցեում՝ Երեւանի պետական համալսարանի բակում, վիճաբանություն է տեղի ունեցել եւ հնչել են կրակոցներ:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները պարզել են, որ ժամը 14:00-ի սահմաններում ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի բակային հատվածում վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ անձանց միջեւ, որի ժամանակ էլ հնչել են կրակոցներ:

Դեպքի վայր ժամանած ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները զննություն են կատարել տեղանքում, որտեղ հայտնաբերել են 2 հատ 9 մմ տրամաչափի կրակված պարկուճներ:

Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են վիճաբանության մասնակիցների ինքնությունը, որոնց տվյալները նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին չեն հրապարակվում:

Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS