TOP նոր
» » » ՀՀ քաղավիացիայի կոմիտեն ցավակցություն է հայտնում Թեհրանում ուկրաինական օդանավի վթարի կապակցությամբ

ՀՀ քաղավիացիայի կոմիտեն ցավակցություն է հայտնում Թեհրանում ուկրաինական օդանավի վթարի կապակցությամբ

8-01-2020, 11:15 Դիտումներ: Հայաստան » Պատահարներ
8 Հունվար 2020, 11:15 - NovostiNK
ՀՀ քաղավիացիայի կոմիտեն ցավակցություն է հայտնում Թեհրանում ուկրաինական օդանավի վթարի կապակցությամբ

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն իր խորին ցավակցությունն է հայտնում Թեհրանում կործանված «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերության Բոինգ-737 օդանավի ողբերգական վթարի կապակցությամբ:

«Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն իր ցավակցություններն ու զորակցությունն է փոխանցում զոհերի հարազատներին և իր գործընկերներին»,- ասված է կոմիտեի հայտարարության մեջ:

Իրանի մայրաքաղաք Թեհրանի օդանավակայանի մոտակայքում կործանվել է 176 մարդ տեղափոխող «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության ուղևորափոխադրող Բոինգ -737 ինքնաթիռը:

IRNA գործակալության տվյալներով ինքնաթիռի բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները զոհվել են:

Իրանում ՀՀ դեսպանությունից «Արմենպրես»-ին հայտնեցին, որ հարցում են ուղարկել ԻԻՀ արտաքին գործերի նախարարություն` ճշտելու, թե արդյոք ինքնաթիռում գտնվե՞լ են ՀՀ քաղաքացիներ:

Fars գործակալության տվյալներով ՝ վթարի պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել:

Ավելի վաղ «Ռոյթերս» գործակալությունը հաղորդել էր, որ ինքնաթիռը իմամ Խոմեյնիի անվան օդանավակայանից ուղևորվում էր Կիև: Վթարի վայր է ուղարկվել 22 մեքենա և շտապօգնության երկու ավտոբուս:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS