TOP նոր
» » » Կուտոյանի մահվան դեպքի վայրում հայտնաբերվել է «Գլոք» տեսակի զենք. այն նվիրել է Վրաստանի անվտանգության ծառայության պետը

Կուտոյանի մահվան դեպքի վայրում հայտնաբերվել է «Գլոք» տեսակի զենք. այն նվիրել է Վրաստանի անվտանգության ծառայության պետը

18-01-2020, 12:16 Դիտումներ: Հայաստան » Պատահարներ
18 Հունվար 2020, 12:16 - NovostiNK
Կուտոյանի մահվան դեպքի վայրում հայտնաբերվել է «Գլոք» տեսակի զենք. այն նվիրել է Վրաստանի անվտանգության ծառայության պետը

Երեւանի Պարույր Սեւակ փողոցի բնակարաններից մեկում, որտեղ հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին, հայտնաբերվել է նաեւ «Գլոք» տեսակի ատրճանակ: Այս տեղեկությունը դեպքի վայրում հավաքված լրագրողներին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը:

Նա նաեւ հայտնեց, որ զենքը օրինական է, պարգեւատրման ձեւով ստացած. այն նվիրել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավարը:

Մելիքյանը հայտնեց նաեւ, որ Կուտոյանը վնասվածքը ստացել է քունքի շրջանում: Ավելի վաղ ասել էր, որ ԱԱԾ նախկին տնօրենի դին հայտնաբերել է կինը:

Հիշեցնենք, որ Գեորգի Կուտոյանն Ազգային անվտանգության ծառայության տնօրեն նշանակվեց Գորիկ Հակոբյանի՝ աշխատանքից ազատվելուց հետո՝ 2016 թվականին: Պաշտոնավարեց մինչեւ 2018 թվականը: Կուտոյանը 38 տարեկան էր, ուներ Արդարադատության առաջին դասի խորհրդականի կոչում:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS