TOP նոր
» » » Դատավոր Տաթևիկ Գրիգորյանի աշխատասենյակի ուղղությամբ կրակոց է արձակվել

Դատավոր Տաթևիկ Գրիգորյանի աշխատասենյակի ուղղությամբ կրակոց է արձակվել

22-01-2020, 11:58 Դիտումներ: Հայաստան » Պատահարներ
22 Հունվար 2020, 11:58 - NovostiNK
Դատավոր Տաթևիկ Գրիգորյանի աշխատասենյակի ուղղությամբ կրակոց է արձակվել

Ոստիկանության կենտրոնական բաժին հունվարի 21-ին՝ ժամը 18:30-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանից ահազանգ է ստացվել նրա աշխատասենյակի պատուհանին կրակոցի վերաբերյալ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբը և պարզել, որ աշխատասենյակի երկշերտ ապակին կոտրված է և հայտնաբերվել է կրակված գնդակ: Դեպքի առթիվ նշանակվել են փորձաքննություններ, կատարվում է քննություն:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS