TOP նոր
» » » Ժամկետային զինծառայողը հրազենային վնասվածք է ստացել կրծքավանդակի շրջանում. հարուցվել է քրեական գործ

Ժամկետային զինծառայողը հրազենային վնասվածք է ստացել կրծքավանդակի շրջանում. հարուցվել է քրեական գործ

29-01-2020, 12:11 Դիտումներ: Հայաստան » Պատահարներ
29 Հունվար 2020, 12:11 - NovostiNK
Ժամկետային զինծառայողը հրազենային վնասվածք է ստացել կրծքավանդակի շրջանում. հարուցվել է քրեական գործ

Հունվարի 28-ին՝ ժամը 02:55-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նվեր Արմանի Ավետիսյանի կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը) հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու համար:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS