TOP նոր
» » » Դանակահարություն Նոր Հաճնում. 2 տղամարդ է տեղափոխվել բուժօգնության

Դանակահարություն Նոր Հաճնում. 2 տղամարդ է տեղափոխվել բուժօգնության

8-02-2020, 13:11 Դիտումներ: Հայաստան » Պատահարներ
Դանակահարություն Նոր Հաճնում. 2 տղամարդ է տեղափոխվել բուժօգնության

8 Փետրվար 2020, 13:11 - NovostiNK
Փետրվարի 7-ին՝ ժամը 10.55-ին բժշկական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի հատվածում սուր կտրող ծակող գործիքով վնասված վերքերով» իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել երկու տղամարդ:

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ- հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 9-ի սահմաններում, Նոր Հաճնի Ազատամարտիկների փողոցի թիվ 1 շենքի դիմաց տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, նույն քաղաքի 30-ամյա բնակիչը դանակով հարվածներ է հասցրել տղամարդկանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 117-րդ հոդվածի հատկանիշներով:

Ձեռնարկված միջոցառումների և անցկացված բացատրական աշխատանքի շնորհիվ, կասկածյալը ներկայացել է ոստիկանություն և տվել խոստոնավական ցուցմունք:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS