TOP նոր
» » » Գյումրիում ծեծված 13-ամյա աղջկա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր. դեռ անգիտակից է

Գյումրիում ծեծված 13-ամյա աղջկա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր. դեռ անգիտակից է

7-03-2020, 13:37 Դիտումներ: Հայաստան » Պատահարներ
7 Մարտ 2020, 13:37 - NovostiNK
Գյումրիում ծեծված 13-ամյա աղջկա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր. դեռ անգիտակից է

Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջկա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Դեռ անգիտակից է, միացված է արհեստական շնչառության սարք։ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները շարունակում են պայքարել աղջկա կյանքի համար։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲԿ-ի մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը՝ հիշեցնելով, որ երեխան ունի բազմաթիվ վնասվածքներ, գլխուղեղի սալջարդ, կրծքավանդակի սալջարդ, որովայնի սալջարդ, աջ ամրակի կոտրվածք, ծնոտի, 10-րդ կողի կոտրվածք, բազմաթիվ սալջարդեր։

Հիշեցնենք, որ մարտի 5-ին Գյումրիում դաժան ծեծի էին ենթարկվել մայրն ու նրա անչափահաս դուստրը. կինը մահացել էր, իսկ փոքրիկ աղջնակը ծայրահեղ ծանր վիճակում՝ մարմնական բազում վնասվածքներով տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS