TOP նոր
» » » Ելփին գյուղում օձը խայթել է բնակչին. 43-ամյա կինը հոսպիտալացվել է

Ելփին գյուղում օձը խայթել է բնակչին. 43-ամյա կինը հոսպիտալացվել է

2-05-2020, 10:00 Դիտումներ: Հայաստան » Պատահարներ
2 Մայիս 2020, 10:00 - NovostiNK
Ելփին գյուղում օձը խայթել է բնակչին. 43-ամյա կինը հոսպիտալացվել է

Մայիսի 1-ին, ժամը 10:36-ին սահմաններում Վայոց ձորի մարզի Ելփին գյուղի հանդամասերից մեկում, «Վարդանես» կոչվող տարածքում անհայտ տեսակի օձը խայթել է տեղի բնակիչներից մեկին: Այս մասին այսօր տեղեկացրել է ՀՀ ԱԻ նախարարությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Ճանապարհի անանցանելիության պատճառով փրկարարները ճանապարհը շարունակել են ոտքով՝ մոտ 1 կմ:

Փրկարարները Գայանե Ե.-ին (ծնված 1973 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Կինը հոսպիտալացվել է Եղեգնաձորի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS