TOP նոր
» » » Երկրաշարժ Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում. ցնցումները զգացվել են Տավուշի և Լոռու մարզերում

Երկրաշարժ Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում. ցնցումները զգացվել են Տավուշի և Լոռու մարզերում

4-05-2020, 11:32 Դիտումներ: Հայաստան » Պատահարներ
Երկրաշարժ Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում. ցնցումները զգացվել են Տավուշի և Լոռու մարզերում

4 Մայիս 2020, 11:32 - NovostiNK
Մայիսի 4-ին՝ տեղական ժամանակով ժամը 00:04-ին (Գրինվիչի ժամանակով մայիսի 3-ին 20:04-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմիկ ցանցի կայանները գրանցել են 4.1 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում՝ Գյանջա քաղաքից 38 կմ դեպի հյուսիս:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 41.02 աստիճան և արևելյան երկայնության 46.32 աստիճան։

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

Երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 5-6 բալ:

Երկրաշարժը զգացվել է Տավուշի և Լոռու մարզերի բնակավայրերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS