TOP նոր
» » » Երեւանում հայրն 9-րդ հարկից նետել է երեխային, այնուհետ մյուս երեխայի հետ՝ ինքը նետվել

Երեւանում հայրն 9-րդ հարկից նետել է երեխային, այնուհետ մյուս երեխայի հետ՝ ինքը նետվել

5-05-2020, 12:15 Դիտումներ: Հայաստան » Պատահարներ
5 Մայիս 2020, 12:15 - NovostiNK
Երեւանում հայրն 9-րդ հարկից նետել է երեխային, այնուհետ մյուս երեխայի հետ՝ ինքը նետվել

Այսօր առավոտյան դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 07:40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բ 2 թաղամասի 92 և 91 շենքերի արանքում դիեր կան:

Shamashyan.com-ի փոխանցմամբ՝ ժամանել են ոստիկանության, ԱԻՆ ՓԾ հոգեբանական ծառայության խմբերը:

Ոստիկաններն ու փրկարարները նշված վայրում հայտնաբերել են 91 շենքի բնակիչներ 40-ամյա Կարեն Մ.-ի, 8-ամյա տղայի և 5-ամյա աղջնակի դիերը: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներն ասել են, որ հայրը երեխաների հետ բնակվում էր 92 շենքի 9-րդ հարկում, երեխաներին գցել է պատուհանից, իսկ հետո ինքն է նետվել:

Այս պահին դեպքի վայրում աշխատում է ՀՀ քննչական կոմիտեի խումբը: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Հարևանները նշել են նաև, որ երբեք վատ բաներ չեն տեսել եւ ասել, որ տղամարդն ամուսնալուծված էր:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS