TOP նոր
» » » Երեկ երեկոյան 2 երիտասարդ փորձել է ինքնասպան լինել՝ նետվելով Երեւանի Հաղթանակի կամրջից

Երեկ երեկոյան 2 երիտասարդ փորձել է ինքնասպան լինել՝ նետվելով Երեւանի Հաղթանակի կամրջից

8-05-2020, 12:28 Դիտումներ: Հայաստան » Պատահարներ
8 Մայիս 2020, 12:28 - NovostiNK
Երեկ երեկոյան 2 երիտասարդ փորձել է ինքնասպան լինել՝ նետվելով Երեւանի Հաղթանակի կամրջից

Մայիսի 7-ին՝ ժամը 21:23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ երկու քաղաքացի փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակ կամրջից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգչի և ՀՀ Կառավարության քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետի համատեղ ուժերով կանխվել է Սամվել Մ․-ի (ծնված 1980թ․) և Վաղարշակ Ա․-ի (ծնված 1989թ․) ինքնասպանության փորձը։ Սամվել Մ․-ն տեղափոխվել է Կենտրոնի ՈԲ, իսկ Վաղարշակ Ա․-ն դեպքի վայրից հեռացել է:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS