TOP նոր
» » » Երեւանում հետախուզվող տղամարդը իր 3-ամյա որդուն պահել է մոտն ու սպառնացել. Նա նաեւ կրակել է. մանրամասներ

Երեւանում հետախուզվող տղամարդը իր 3-ամյա որդուն պահել է մոտն ու սպառնացել. Նա նաեւ կրակել է. մանրամասներ

27-01-2021, 14:33 Դիտումներ: Հայաստան » Պատահարներ
27 Հունվար 2021, 14:33 - NovostiNK
Երեւանում հետախուզվող տղամարդը իր 3-ամյա որդուն պահել է մոտն ու սպառնացել. Նա նաեւ կրակել է. մանրամասներ


Ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնել Երեւանում այսօր՝ հունվարի 27-ին տեղի ունեցած արտակարգ դեպքից:

Նշենք, որ հունվարի 27-ի առավոտյան ոստիկանության օպերատիվ խմբերն այցելել են Երևանի Ղափանցյան փողոցի առանձնատներից մեկը՝ հետախուզվող տղամարդուն հայտնաբերելու նպատակով։ Նա, տեսնելով ոստիկաններին, ատրճանակից կրակոցներ է արձակել, ինչից հետո իր 3-ամյա որդուն պահել է մոտն ու սպառնացել, որ բերման ենթարկվելու դեպքում կվնասի։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը, Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանը, ոստիկանության ԵՔՎ պետ Սևան Քոչարյանն ու ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ ու ծառայողներ։ Վահե Ղազարյանը մոտ երկու ժամ բանակցել է զինված տղամարդու հետ, ինչի արդյունքում նա վայր է դրել զենքն ու բաց թողել երեխային։ ՀՀ քրեական օրենսգրքի երեք հոդվածի հատկանիշներով նախատեսված հանցանքներ կատարելու մեղադրանքով հետախուզվողը բերման է ենթարկվել ոստիկանություն։ Տուժածներ չկան։ Կատարվում է նախաքննություն։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS