TOP նոր
» » » Գլխի մասում հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայողը հիվանդանոց տեղափոխվելիս մահացել է. ՊՆ

Գլխի մասում հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայողը հիվանդանոց տեղափոխվելիս մահացել է. ՊՆ

4-01-2022, 10:02 Դիտումներ: Հայաստան » Պատահարներ
Գլխի մասում հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայողը հիվանդանոց տեղափոխվելիս մահացել է. ՊՆ

4 Հունվար 2022, 10:02 - NovostiNK
2021թ. դեկտեմբերի 31-ին, ժամը 10։50-ի սահմաններում, Վայոց Ձորի մարզում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի մարտական հենակետերից մեկում հայտնաբերվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Մովսես Արամայիսի Թադևոսյանը (ծնվ. 2003թ.)՝ գլխի մասում հրազենային վիրավորումով։ Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին շարքային Թադևոսյանը մահացել է։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Դեպքի առնչությամբ իրականացված օպերատիվ գործողությունների արդյունքում, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով, ձերբակալվել է զոհված զինծառայողի ծառայակիցը։

Ընթանում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով։

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Մովսես Թադևոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS