TOP նոր
» » » Քաղաքացին նավակով մտել է Սևանա լիճը և մառախուղի պատճառով մոլորվել

Քաղաքացին նավակով մտել է Սևանա լիճը և մառախուղի պատճառով մոլորվել

11-02-2022, 09:43 Դիտումներ: Հայաստան » Պատահարներ
Քաղաքացին նավակով մտել է Սևանա լիճը և մառախուղի պատճառով մոլորվել

11 Փետրվար 2022, 09:43 - NovostiNK
Փետրվարի 10-ին ժամը 16։28-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին (Վ․ Օ․, ծնված 1965թ.) Կարճաղբյուր համայնքի մոտակայքից նավակով մտել է Սևանա լիճը և մառախուղի պատճառով մոլորվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հատուկ ջրափրկարարական ջոկատից և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մոտորանավակ։

ԱԻ նախարարության հաղորդմամբ, փրկարարները Սևանա լճում հայտնաբերել են քաղաքացի Վ․ Օ․-ին և ուղեկցել են ափ։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS