
Ապրիլի 12-ին Վարդենյաց լեռնանցքում՝ Քարավանատան մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում մոտ 2 խորանարդ մետր ծավալով, ինչի պատճառով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, այժմ տվյալ ճանապարհահատվածը սպասարկող կապալառու կազմակերպության կողմից իրականացվում են ճանապարհի մաքրման աշխատանքներ։