TOP նոր
» » » Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին «Mercedes C180»-ը հայտնվել է ճահիճում. վարորդն ու ուղևորը զոհվել են

Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին «Mercedes C180»-ը հայտնվել է ճահիճում. վարորդն ու ուղևորը զոհվել են

22-06-2022, 09:12 Դիտումներ: Հայաստան » Պատահարներ
22 Հունիս 2022, 09:12 - NovostiNK
Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին «Mercedes C180»-ը հայտնվել է ճահիճում. վարորդն ու ուղևորը զոհվել են

Հունիսի 22-ին, ժամը 02։11-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ճահիճում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

ԱԻՆ-ից հայտնում են՝ պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի մոտ 2-րդ կմ-ին «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կոտրել երկաթյա արգելապատնեշը և շրջվել ճահճացած ջրի մեջ:

Ջրափրկարարները ճահճաջրից դուրս են բերել վարորդի և ուղևորի դիերը, այնուհետև հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս բերել ճահճաջրից:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS