TOP նոր
» » » Հրդեհ՝ «Ապավեն տերմինալ»-ին պատկանող պահեստում. հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ

Հրդեհ՝ «Ապավեն տերմինալ»-ին պատկանող պահեստում. հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ

25-07-2022, 09:01 Դիտումներ: Հայաստան » Պատահարներ
25 Հուլիս 2022, 09:01 - NovostiNK
Հրդեհ՝ «Ապավեն տերմինալ»-ին պատկանող պահեստում. հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ

Հուլիսի 25-ին, ժամը 08:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցում գտնվող «ԱՊԱՎԵՆ ՏԵՐՄԻՆԱԼ» ՓԲԸ-ին պատկանող պահեստում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ և դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։50-ին։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS