TOP նոր
» » » «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում այս պահին որոնվում է 4 քաղաքացի

«Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում այս պահին որոնվում է 4 քաղաքացի

16-08-2022, 15:15 Դիտումներ: Հայաստան » Պատահարներ
16 Օգոստոս 2022, 15:15 - NovostiNK
«Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում այս պահին որոնվում է 4 քաղաքացի
Այսօր՝ ժամը 15:30-ի դրությամբ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից մահացած քաղաքացիները 16-ն են, որոնցից նույնականացվել են 14-ը։

ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ անհետ կորած քաղաքացիները 6-ից դարձել են 4-ը, քանի որ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատնից հայտնել են, առ այն, որ ենթադրյալ անհետ կորած իրենց քաղաքացին այս պահին Վրաստանում է, իսկ ենթադրյալ անհետ կորած համարվող քաղաքացիներից մեկը հայտնել է, որ Սուրմալուի տարածքում չի եղել։

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS