TOP նոր
» » » Երևանում քաղաքացի է ինքնահրկիզվել

Երևանում քաղաքացի է ինքնահրկիզվել

2-04-2014, 23:28 Դիտումներ: Հայաստան » Պատահարներ
Երևանում քաղաքացի է ինքնահրկիզվել
2 Ապրիլ 2014, 23:28 - NovostiNK
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Հրաչյա Քոչար-Փափազյան փողոցների խաչմերուկում մի քաղաքացի ինքնահրկիզվել է: Կատարվածի մասին քաղաքացիներն ահազնագել են ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից էլ տեղեկացրել են շտապօգնություն: Այս պահին ժամանած բժիշկները փորձում են նրան օգնություն ցուցաբերել և տեղափոխել հիվանդնանոց Նշված վայր են ժամանել նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցները, ովքեր փորձում են պարզել դեպքի հանգամանքներն ու ինքնահրկիզված անձի ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ինքնահրկիզված քաղաքացին տղամարդ է, ում օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության բրիգադը տեղափոխեց Այրվածքաբանական ինստիտուտ: * * * 20:00 Քիչ առաչ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացին Արաբկիր վարչական շրջանի Արամ Խաչատրյան փողոցի բնակիչ 44-ամյա Արտեմ Մարտիրոսյանն է, ով այս պահին գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների Ա. Մարտիրոսյանը ծայրահեղ այդ քայլին դիմել է , քանի որ աղջիկն ունի առողջական խնդիրներ և ինքը չի կարողանում հոգալ այդ խնդիրները:


Աղբյուրը՝ shamshyan.com

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS