TOP նոր
» » » «Կամուրջ» ՈՒՎԿ կառավարումը զավթվել է Արթուր Ջավադյանի և Վարդան Արամյանի ջանքերով

«Կամուրջ» ՈՒՎԿ կառավարումը զավթվել է Արթուր Ջավադյանի և Վարդան Արամյանի ջանքերով

19-04-2019, 12:29 Դիտումներ: Հայաստան » Ուղիղ խոսք
19 Ապրիլ 2019, 12:29 - NovostiNK
«Կամուրջ» ՈՒՎԿ կառավարումը զավթվել է Արթուր Ջավադյանի և Վարդան Արամյանի ջանքերով

Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Հարգելի պարոն վարչապետ

Մոտ 14 մլրդ. դրամ ակտիվներով, ավելի քան 270 աշխատող ունեցող, երբեմնի մոտ 750 մլն. դրամ տարեկան շահութաբերությամբ և խոշորագույն հարկ վճարողների շարքում դասված մասնավոր կազմակերպության՝ Միկրոձեռներեցության զարգացման բարեգործական հիմնադրամի և վերջինիս հիմնադրած «Կամուրջ» վարկային կազմակերպության կառավարման ղեկը տարիներ առաջ զավթվել է իշխանության բարձրագույն պաշտոնյաների ջանքերով: Կիրառվել են այդ ժամանակների համար «ստանդարտ» միջոցները՝ ծայրահեղ ճնշումներ, շանտաժ, քրեական մեղադրանքի առաջադրում և այլն: Ֆինանսների նախարարության կողմից հիմնադրամի նկատմամբ նշանակվել է մոտ 1.5 մլրդ. դրամի չափով տուգանքը, որն ուժի մեջ է թողնվել վարչական դատարանի կողմից: Իմ ունեցած փաստերի համաձայն՝ այս գործընթացը համակարգվել է կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի և ֆինանսների փոխնախարար, հետագայում նաև ֆինանսների նախարար Վարդան Արամյանի կողմից: Արդյունքում ամբողջովին փոխվել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը, իսկ Վարդան Արամյանը նշանակվել է այդ խորհրդի նախագահ: Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի խոսքերով՝ այս ամենը համաձայնեցվել է հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ:

Ղեկավարելով հիմնադրամի կառավարման բարձրագույն մարմնի՝ հոգաբարձուների խորհրդի աշխատանքները, Վարդան Արամյանը տարիներ շարունակ է իր իսկ նախարարության կողմից միկրոֆինանսական այս հիմնադրամի նկատմամբ առաջադրած տուգանքի մասին: Գումարը պետական բյուջե վճարելու մասին հարցը հիմնադրամի խորհրդի նիստերում երբևիցե քննարկման չի էլ դրել: Իսկ բյուջեի նկատմամբ պարտավորությունները ժամանակին չկատարելու պատճառով հաշվարկվող լրացուցիչ տույժ-տուգանքների պատճառով չվճարված գումարը հավանաբար արդեն հասել է մոտ 3 մլրդ դրամին:

Հիմնադրամի կառավարման օղակ են սողոսկել ՀՀԿ պատգամավորական նախկին թեկնածուներ և միկրոֆինանսավորման ոլորտի հետ բացարձակորեն կապ չունեցած անձինք՝ տխրահռչակ «մեր դեմ խաղ չկա» կարգախոսը դրոշակ դարձնելով: Արդյունքում, ինչպես և կարելի էր սպասել, թալանով, հարյուր միլիոնավոր դրամների վատնմամբ, բարոյական արժեքների և կառավարման իրենց համակարգը ներդնելով՝ կազմակերպությունը հասցվել է հոգեվարքի վիճակի:

Ավելի ուշ, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ է դարձել կենտրոնական բանկի գլխավոր քարտուղար Դավիթ Նահապետյանը՝ համալրելով ԿԲ-ի կողմից մինչև այդ խորհուրդ այլ անդամների շարքը: Ավելին, հիմա էլ Դավիթ Նահապետյանի նախաձեռնությամբ աճապարում են այդ հիմնադրամն աննկատ լուծարել, կարծում եմ՝ կատարած հանցագործությունները վերջնականապես կոծկելու նպատակով:

Խնդրի մասին բազմիցս հրապարակայնորեն բարձրաձայնել եմ, սակայն սայլը տեղից չի շարժվում: Դիմել եմ նաև Ձեզ, պարոն վարչապետ (5.11.2018), սակայն իմ դիմումը, հավանաբար Ձեզ չհասնելով, պարզապես ուղարկվել է Ֆինանսների նախարարություն՝ այդպես էլ մնալով անարձագանք: «Կամուրջ»-ի մտահոգված աշխատակազմի 150 ստորագրություններով Ձեզ ուղարկած դիմումը նույնպես մնացել է անարձագանք:

Խնդրում եմ Ձեր աջակցությունը՝ «Կամուրջ»-ի հանցավոր հանգույցը վերջապես քանդելու, խոշոր և դեռևս վերականգնելի միկրոֆինանսական այս ինստիտուտը փրկելու համար: Պատրաստ եմ ներկայացնել փաստեր և ապացույցներ՝ վերևում ասածս հաստատելու համար: Սույնով դիմում եմ նաև ՀՀ իրավապահ մարմիններին՝ այս նամակը որպես հանցագործության մասին հաղորդում դիտարկելու և համապատասխան հետաքննություն սկսելու խնդրանքով:

Գագիկ Վարդանյան
«Կամուրջ»-ի փաստացի հիմնադիր և նախկին տնօրեն

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS