TOP նոր
» » » Հետմահու արդարացված զինծառայողի մայրը տուժողի իրավահաջորդ չի ճանաչվել

Հետմահու արդարացված զինծառայողի մայրը տուժողի իրավահաջորդ չի ճանաչվել

19-05-2014, 15:13 Դիտումներ: Հայաստան » Իրավունք
19 Մայիս 2014, 15:13 - NovostiNK
Հետմահու արդարացված զինծառայողի մայրը տուժողի իրավահաջորդ չի ճանաչվել
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը այսօր մերժել է զինծառայող Հայկ Մովսիսյանի մոր՝ Հեղինե Պետրոսյանի հայցը՝ իրեն տուժողի իրավահաջորդ ճանաչելու մասին:

Հ. Պետրոսյանի ներկայացուցիչ Արթուր Սաքունցն ասաց, որ իրենց համար սպասելի էր նման որոշում, քանի որ ամեն ինչ արվում է այս գործը կոծկելու համար:

«Ես դեռևս չունեմ որոշումը, որ ասեմ, թե ինչքանով էր այն հիմնավորված, սակայն մենք ի սկզբանե մեծ ակնկալիքներ չունեինք: Բողոքարկելու ենք այս որոշումը և անհրաժեշտության դեպքում հասնելու ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ 2011 թ. օգոստոսի 3-ին Հայկ Մովսիսյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա՝ լինելով զինծառայող, սափրվելու սայրով վնասվածքներ է հասցրել իրեն ձախ նախաբազկի շրջանին, որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել զինվորական ծառայության կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն:

2012 թ. նոյեմբերի 20-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Հ. Մովսիսյանին մեղավոր է ճանաչվել և դատապարտվել է 3 տարի ժամկետով ազատազրկման:

Նոյեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը Հայկ Մովսիսյանին ԼՂՀ քննչական մեկուսարանի խցում մահացած են գտել:

2013 թ. ապրիլի 16-ին Վերաքննիչ քրեական դատարանը հետմահու անմեղ ճանաչեց և հանցակազմի բացակայության հիմքով արդարացրել է զինծառայող, շարքային, 1993 թ. ծնված Հրազդանի բնակիչ Հայկ Մովսիսյանին:

Վերաքննիչ դատարանը փաստել է, որ գործում առկա են այնպիսի փաստական տվյալներ, որոնք վկայում են Հայկ Մովսիսյանի արարքում հանցակազմի բացակայության մասին, ինչն անտեսվել է քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից:

Այսպես. ՀՀ ՊՆ Կենտրոնական Ռազմաբժշկական Հանձնաժողովի 2011 թվականի օգոստոսի 2-ի թիվ 1445 որոշման համաձայն. Հայկ Արտավազդի Մովսիսյանը «Օրգանական փսիխոպաթոնման խանգարում, դեզադապտթացիոն դեկոմենսացիա` սուիցիդի փորձով» ախտորոշմամբ, պիտանի չէ զինծառայության խաղաղ ժամանակ, սակայն վարույթն իրականացնող մարմինը, այնպես էլ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը, անտեսել են այդ հանգամանքը և վերջինիս նկատմամբ հանցակազմի բացակայության հիմքով քրեական հետապնդումը չի դադարեցվել:

Հայկի մայրը` Հեղինե Պետրոսյանը որդու մահվանից հետո շարունակում է պայքարը` պնդելով, որ իրեն ճանաչեն Հայկ Մովսիսյանի իրավահաջորդ, քանի որ իր որդին ինքնասպան չի եղել:



Աղբյուրը՝ Aysor.am

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS