TOP նոր
» » » Պաշտոնատար անձը կալանավորվել է՝ առանձնապես խոշոր չափի կաշառք ստացելու գործով

Պաշտոնատար անձը կալանավորվել է՝ առանձնապես խոշոր չափի կաշառք ստացելու գործով

21-07-2015, 15:33 Դիտումներ: Հայաստան » Իրավունք
21 Հուլիս 2015, 15:33 - NovostiNK
Պաշտոնատար անձը կալանավորվել է՝ առանձնապես խոշոր չափի կաշառք ստացելու գործով
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի Գուգարքի տարածաշրջանային մաքսատան Բագրատաշենի մաքսակետի պետի տեղակալ Արտուշ Ղուլյանը, ի պաշտոնե հանդիսանալով իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, դրամի ձևով ստացել է առանձնապես խոշոր չափի կաշառք՝ կաշառք տվողի օգտին իր լիազորությունների շրջանակներում գործողություն կատարելու համար: Այս մասին հայտնում են ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից:

Մասնավորապես՝ Արտուշ Ղուլյանը Հովսեփ Ն.-ի և Տիգրան Ա.-ի կողմից «Ամալյա Ադամյան» ԱՁ-ի անվամբ Իտալիայից և Ֆրանսիայից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող օծանելիքը մաքսակետում Տիգրան Ա.-ի՝ որպես անհատի անվամբ վերաձևակերպելու, անվանափոխելու և մաքսազերծելու համար 2007 թվականի հոկտեմբերի 14-ին նրանից պահանջել և իր աշխատասենյակում Հովսեփ Ն.-ից ստացել է շուրջ 5 հազ. 300 ԱՄՆ դոլար կաշառք, ինչից հետո նրա հանձնարարությամբ կատարվել են ներմուծվող ապրանքի մաքսային ձևակերպման հետ կապված գործողությունները:

Բագրատաշենի մաքսակետի պետի տեղակալ Արտուշ Ղուլյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը):

Ա. Ղուլյանը հանցանք կատարելուց հետո 2007 թվականի հոկտեմբերի 22-ից մինչև 2015 թվականի ապրիլի 10-ը գտնվել է հետախուզման մեջ: 2015 թվականի ապրիլի 10-ին վերջինս ինքնակամ ներկայացել է ՀՀ ոստիկանություն:

Մինչդատական վարույթում Ա. Ղուլյանի նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի Գուգարքի տարածաշրջանային մաքսատան Բագրատաշենի մաքսակետի պետի տեղակալ Արտուշ Ղուլյանի կողմից առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը: Հիշյալ գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS