TOP նոր
» » » Գործարարի դեմ մահափորձը չի բացահայտվել. նոր մանրամասներ

Գործարարի դեմ մահափորձը չի բացահայտվել. նոր մանրամասներ

16-11-2013, 10:37 Դիտումներ: Հայաստան » Իրավունք
16 Նոյեմբեր 2013, 10:37 - NovostiNK
Գործարարի դեմ մահափորձը չի բացահայտվել. նոր մանրամասներՏավուշի մարզի Աչաջուր գյուղում սեպտեմբերի 22-ին գործարար Կամո Ղալթաղչյանի դեմ կատարված մահափորձի գործը դեռ չի բացահայտվել:
Շուտով կլրանա նախաքննության երկու ամիսը, սակայն այդպես էլ գործի շրջանակներում կասկածյալներ չկան: Հարցաքննվել են բազմաթիվ անձինք, նշանակվել են փորձաքննություններ, ապացուցված է այն հանգամանքը, որ մեքենայի մոտ հայտնաբերվել է պայթուցիկ նյութ, սակայն դա պատահականության, թե դիտավորության արդյունք է, պարզ չէ: Նախաքննական մարմինը սպասում է նոյեմբերի 17-ին Աչաջուր գյուղում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններին, որտեղ իր թեկնածությունն է առաջադրել նաեւ տուժողը՝ Կամո Ղալթաղչյանը: Ի դեպ, տարիներ ի վեր այդ համայնքում ընտրությունները խիստ դրամատիկ ընթացք են ունեցել, տեղի են ունեցել նույնիսկ սպանություններ: Եթե այս անգամ որեւէ դեպք լինի, որը կօգնի գործի բացահայտմանը, ապա, քննությունը կշարունակվի, հակառակ պարագայում՝ գործը կկարճվի:

Սեպտեմբերի 22-ին, ժամը 09։30-ին, ոստիկանության Իջեւանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Տավուշի մարզի Աչաջուր գյուղում, պայթյունի հետեւանքով, մի ավտոմեքենայի առջեւի աջ անիվը վնասվել Է։

Մեկնած օպերատիվ-քննչական խումբը դեպքի վայրի զննությամբ պարզել է, որ անհայտ անձը, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, սպանություն կատարելու դիտավորությամբ, դեռեւս չճշտված եւ ապօրինի ձեռք բերված պայթուցիկ սարքեր է նախապես տեղադրել Աչաջուր գյուղի բնակիչ Կամո Ղ.-ի անձնական օգտագործման «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայի տակ, եւ երբ վերջինս ու իր ընկեր Հայկ Վ.-ն ժամը 09:10 սահմաններում ավտոմեքենայով երթեւեկել են Աչաջուրի գյուղամեջ, տնից անցնելով շուրջ 150 մ ճանապարհ՝ պայթուցիկ սարքերը գործել են, սակայն հանցավորի կամքից անկախ պատճառներով Կամո Ղ.-ն եւ Հայկ Վ.-ն կյանքից չեն զրկվել, իսկ պայթյունի հետեւանքով վնասվել է մեքենայի աջ անիվը եւ շրջակա հատվածը:

Անհայտ անձի կողմից Կամո Ղ.-ին եւ Հայկ Վ.-ին սպանելու փորձի եւ ապօրինի կերպով պայթուցիկ սարք պահելու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նույն օրը հարուցվել է քրեական գործ, կատարվել է դեպքի վայրի զննություն, եւ որոշում է կայացվել դատահետքաբանական, դատաձգաբանական, պայթյունատեխնիկական, դատաքիմիական համալիր փորձաքննություն նշանակելու մասին:

Դեպքի հանգամանքները պարզվում են:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS