TOP նոր
» » » Զինված միջադեպի գործով ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր «Շշի Մելոյի» որդուն մեղադրանք է առաջադրվել

Զինված միջադեպի գործով ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր «Շշի Մելոյի» որդուն մեղադրանք է առաջադրվել

31-01-2019, 11:14 Դիտումներ: Հայաստան » Իրավունք
31 Հունվար 2019, 11:14 - NovostiNK
Զինված միջադեպի գործով ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր «Շշի Մելոյի» որդուն մեղադրանք է առաջադրվել

Հունվարի լույս 29-ի գիշերը Աբովյանում տեղի ունեցած զինված միջադեպի գործով ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր «Շշի Մելո» մականունով հայտնի Մելիք Մանուկյանի որդուն՝ 24-ամյա Շանթ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել:

Մանուկյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագրծվող առարկայի գործադրմամբ) նախատեսված հանցանք կատարելու համար:

Տեղեկությունը մեր զրույցում հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը՝ հավելելով, որ քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել՝ դիմել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ:

Աբովյանում տեղի ունեցած զինված միջադեպի գործով ձերբակալվածների թիվը հասնում է 6-ի:

Միջադեպի հետեւանքով հրազենային վիրավորում են ստացել Մանուկյանի եղբորորդին եւ քրոջ որդին. ընդհանուր առմամբ 7 տուժածներից 5-ը նրա հարազատներն են:

Երել տեղեկացրել էինք, որ ըստ նախնական տեղեկությունների՝ Աբովյանում գտնվող վուլկանիզացման կետում վիճաբանություն է տեղի ունեցել «Շշի Մելոյի» ազգականների եւ աշխատակիցների միջեւ: Աշխատակիցները դժգոհել են նրանց խոսելու տոնից, ինչն էլ հանդիսացել է վիճաբանության պատճառ. կողմերը պայամանվորվել են ուշ ժամի հանդիպել «Պարտեզ» ռեստորանի տարածքում ու շարունակել խոսակցությունը: Արդեն ռեստորանի տարածքում վիճաբանությունը վերածվել է փոխհրաձգության:

Դեպքի վայրից տարբեր տեսակի փամփուշտներ են հայտնաբերվել, ինչ էլ նշանակում է, որ դեպքի վայրում տարբեր զենքեր են աշխատել:

Հիշեցնենք, որ զինված միջադեպի հետեւանքով սպանվել է 30-ամյա Արտաշես Գեւորգյանը: Նա Աբովյան քաղաքի բնակիչ էր, ընտանիքի կրտսեր որդին:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ, 10-րդ կետերի (սպանություն, որը կատարվել է ) շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, խուլիգանական դրդումներով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 10-րդ կետերի (սպանության փորձ), 235-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելը կրելը կամ փոխադրելը) եւ 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի գործադրմամբ):

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS