TOP նոր
» » » Վարչապետի մամուլի քարտուղարն անդրադարձել է Ռ.Քոչարյանի խափանման միջոցը փոխելու՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայտարարությանը

Վարչապետի մամուլի քարտուղարն անդրադարձել է Ռ.Քոչարյանի խափանման միջոցը փոխելու՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայտարարությանը

15-04-2020, 12:09 Դիտումներ: Իրավունք, ՕՐՎԱ ԹԵՄԱ
15 Ապրիլ 2020, 12:09 - NovostiNK
Վարչապետի մամուլի քարտուղարն անդրադարձել է Ռ.Քոչարյանի խափանման միջոցը փոխելու՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայտարարությանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանն անդրադարձել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի հայտարարությանը` կապված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հետ: Գևորգյանը այս մասին խոսել է «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում։

«Նախ հիշեցնենք, որ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը մինչ այս եղել է Ռոբերտ Քոչարյանի հետ նույն` Մարտի 1-ի գործով անցնող, տարբեր հանցանքների, այդ թվում՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք տալուն և փողերի լվացմանն օժանդակելու մեջ մեղադրվող Սամվել Մայրապետյանի անձնական երաշխավորը։ Մայրապետյանը 2019-ի հունվարից բուժման պատրվակով մեկնել է երկրից և չնայած քննչական մարմնի պահանջին և ի հեճուկս Տեր Վահրամ քահանա Մելիքյանի երաշխավորությանը, չի վերադարձել Հայաստան։ ՀՀ կառավարությունը որևէ մեկնաբանություն չունի Վեհափառի ցանկությունների ու հույսերի վերաբերյալ, միևնույն ժամանակ ակնկալում ենք, որ Մայր Աթոռը կվերագնահատի Մայրապետյանի երաշխավորության պատմությունը և դրա հետևանքով առաջացած վիճակը»,- ասել է վարչապետի մամուլի քարտուղարը:

NEWS.am կայքն հրապարակել էր Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի դիրքորոշումը, որում մասնավորապես ասված է. «Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, հաղորդ լինելով նախագահի առողջության առնչությամբ բժիշկների մասնագիտական կարծիքներին` կարևոր ենք համարում, որ արդարադատության իրագործման հետ մեկտեղ ձեռնարկվեն բոլոր կանխարգելիչ միջոցներն ու միջոցառումները, այդ թվում՝ խափանման միջոցի փոփոխություն՝ համավարակի այս շրջանում ապահովագրելու նրան առողջական վիճակի հետագա բարդացումներից»:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS