TOP նոր
» » » Ինձ 6 ամիս առաջ հրավիրել էին ՔԿ. Փայլակ Հայրապետյանը՝ Կճոյանին առաջադրված մեղադրանքի մասին

Ինձ 6 ամիս առաջ հրավիրել էին ՔԿ. Փայլակ Հայրապետյանը՝ Կճոյանին առաջադրված մեղադրանքի մասին

16-04-2020, 12:15 Դիտումներ: Իրավունք, ՕՐՎԱ ԹԵՄԱ
16 Ապրիլ 2020, 12:15 - NovostiNK
Ինձ 6 ամիս առաջ հրավիրել էին ՔԿ. Փայլակ Հայրապետյանը՝ Կճոյանին առաջադրված մեղադրանքի մասին

Առաջադրված մեղադրանքը վերաբերում է Նավասարդ Կճոյանին։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց սնանկացած գործարար օֆշորի սկանդալի գործով առանցքային տուժող Փայլակ Հայրապետյանը։

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց, որում հայտնում էր, որ մեղադրանք է առաջադրվել Հայ առաքելական եկեղեցու թեմերից մեկի առաջնորդական փոխանորդին:

Տարիներ առաջ՝ 2013 թվականին Փայլակ Հայրապետյանը հայտարարել էր, թե իրեն պատկանող մոտ 100 միլիոն ԱՄՆ դոլարի անշարժ գույքը 2009թ. գրավ է դրել բանկերից մեկում։ Ինչից հետո գործարար Աշոտ Սուքիասյանին է հատկացրել 10.7 միլիոն դոլար, որպեսզի ըստ պայմանավորվածության՝ այդ գումարը Աֆրիկայում ոսկու եւ ալմաստի արդյունահանման մեջ ներդրվի։ Սակայն Սուքիասյանն այդ գումարը փոխանցել էր կիպրոսյան օֆշորային 3 ընկերությունների, «A.B.S. GLOBAL LIMITED» ՍՊԸ-ին՝ 7 մլն 20 հազար 450 դոլար, «WLISPERA HOLDINGS LIMITED» ՍՊԸ-ին՝ 350 հազար դոլար եւ «STR EMERALD LIMITED» ՍՊԸ-ին՝ 2 մլն դոլար: Արդյունքում Փայլակ Հայրապետյանը զրկվել է ունեցվածքից:

Կիպրոսի ռեգիստրի պաշտոնական կայքում «Wlispera Holdings Limited»-ի բաժնետեր նշվում էին Աշոտ Սուքիասյանը, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, վերջինս հանդիսանում է Աշոտ Սուքիասյանի քավորը։ Ե՛վ Կճոյանը ե՛ւ Սարգսյանը հայտարարել էին, որ կապ չունեն այս պատմության հետ։ Իսկ Աշոտ Սուքիասյանը այն ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին գրված նամակում նշել էր, որ «Wlispera Holdings Limited»-ի հիմնադիրն ինքն է, իսկ Սարգսյանի եւ Կճոյանի անունով բաժնեմասեր է գրել՝ առանց նրանց գիտության եւ համաձայնության։

2017 թվականին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը «Օֆշորի» գործով մեղադրյալ Աշոտ Սուքիասյանին 16 տարվա ազատազրկման դատապարտեց։ Սակայն 2 ամիս առաջ Սուքիասյանն արդարացվել է Վերաքննիչ դատարանի կողմից։

Փայլակ Հայրապետյանը մեր զրույցում ասաց, որ այդ ընկերությունում Նավասարդ Կճոյանն ուներ 33 տոկոս, Տիգրան Սարգսյանը՝ 33 տոկոս, իսկ Աշոտ Սուքիասյանը 34 տոկոս, վերջինս տնօրեն էր նշանակվել։

Անդրադառնալով հարցին, թե հեղափոխությունից հետո արդյո՞ք դիմել է իրավապահներին այս հարցով, Հայրապետյանն ասաց, որ դրանից առաջ է բազմաթիվ անգամներ դիմել. «Ինձ 6 ամիս առաջ հրավիրել են Քննչական կոմիտե, գործը վերաբացվել էր։ Աշոտ Սուքիասյանի վերաբերյալ գործը ավարտվել էր, իսկ Սարգսյանի եւ Կճոյանի գործն առաձնացվել էր, քանի որ նրանք ցուցմունք էին տվել, թե իրենք չեն ստորագրել այդ ընկերության փաստաթղթերը։ Բայց ես փաստաթուղթ ունեմ եւ իրենց ստորագրություններն են այդտեղ։ Ինձ կանչել էին քննության, ասացին, որ ստացել են փաստաթղթերը եւ դրանք Կճոյանի եւ Սարգսյանի ստորագրություններն են»,- ասաց Հայրապետյանը՝ հավելելով որ իրեն էլ են 1 օրինակ տրամադրել։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS