TOP նոր
» » » Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ կիրառվել է համաներում

Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ կիրառվել է համաներում

29-10-2013, 00:59 Դիտումներ: Հայաստան » Իրավունք
29 Հոկտեմբեր 2013, 00:59 - NovostiNK
Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ կիրառվել է համաներումԳեղարքունիքի մարզպետարանի սոցիալական ապահովության բաժնի վարիչ Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կիրառվել է համաներում` գործի վարույթը կարճվել է, իսկ քրեական հետապնդումն էլ դադարեցվել:
Ըստ մեղադրանքի՝ Սուրիկ Խաչատրյանն իր մոտ էր կանչել զոհված ազատամարտիկի այրի Ա. Բաղրամյանին ու ՀՀ պաշտպանության նախարարության կողմից բնակարան ձեռք բերելու նպատակով ֆինանսական աջակցություն ստանալու հարցը առաջնահերթության կարգով լուծելու և նրան աջակցելու համար պահանջել է ներկայացնել մի շարք փաստաթղթեր: Վերջինիս կողմից ներկայացվել է պահանջված փաստաթղթերը, իսկ Ս.Խաչատրյանը դրանք ուղարկել է ՀՀ ՊՆ ԶՍՊ վարչություն: Ս. Խաչատրյանը զոհված ազատամարտիկի այրիին աջակցելու համար, նրանից պահանջել է 300 ԱՄՆ դոլար գումար, սակայն Ա. Բաղրամյանից ստացել է 250 ԱՄՆ դոլար: Կատարած արարքի համար Ս. Խաչատրյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվելով չհեռանալու մասին ստորագրությունը: Նշենք, որ տուժող Ա.Բաղրամյանը դատարանին հայտնել է, որ Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ որևէ պարտք, նյութական պահանջ և բողոք չունի, իսկ Ս.Խաչատրյանն ինքն է դատարանին խնդրել էր իր նկատմամբ կիրառել համաներման ակտ:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS