TOP նոր
» » » ՍԴ-ն ուժի մեջ թողեց ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ-ի որոշումը

ՍԴ-ն ուժի մեջ թողեց ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ-ի որոշումը

18-07-2021, 08:14 Դիտումներ: Հայաստան » Իրավունք
18 Հուլիս 2021, 08:14 - NovostiNK
ՍԴ-ն ուժի մեջ թողեց ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ-ի որոշումը


ՀՀ Սահմանադրական դատարանը մերժեց հունիսի 20-ին ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու «Հայաստան» դաշինքի, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության, «Հայոց Հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի դիմումները։

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործով որոշումը հրապարակեց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը։

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին թիվ 184-Ա որոշումը թողնել ուժի մեջ»,- հայտարարեց նա։

Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու «Հայաստան» դաշինքի, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության, «Հայոց Հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի դիմումներով գործերը ՍԴ-ում միավորել էին ու քննել նույն նիստում։

ՍԴ-ից հայտնել էին, որ միավորման համար հաշվի է առնվել, որ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործերը վերաբերում են նույն հարցին։

ՀՀ Սահմանադրական դատարանը գործը քննել է հուլիսի 9-ից մինչև հուլիսի 14-ը ներառյալ, այնուհետև հեռացել է խորհրդակցական սենյակ։ Այսօր օրենքով սահմանված վերջին օրն է, որ ՍԴ-ն պետք է հրապարակեր իր որոշումը։


Աղբյուրը՝ Panorama

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS