TOP նոր
» » » Պետությունը հաճախ է քաղաքացուն տուգանում` անտեսելով իր թերությունները. ՄԻՊ

Պետությունը հաճախ է քաղաքացուն տուգանում` անտեսելով իր թերությունները. ՄԻՊ

10-01-2022, 10:09 Դիտումներ: Իրավունք, ՕՐՎԱ ԹԵՄԱ
Պետությունը հաճախ է քաղաքացուն տուգանում` անտեսելով իր թերությունները. ՄԻՊ

10 Հունվար 2022, 10:09 - NovostiNK
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գրում է.

«Ճանապարհային երթևեկության կանոններն ու նշաններն անփոխարինելի կարևոր են, բայց պետությունը հաճախ է քաղաքացուն տուգանում` անտեսելով իր թերությունները։

Օրինակ՝ արագաչափ սարքերի համար տեղադրված զգուշացնող նշանները չունեն որևէ լուսավորություն, տեսանելիության համար անհամաչափ փոքր են:

Հաճախ «թաքնված են» ծառերի կամ շինությունների հետևում: Շատ են դեպքերը, երբ բացակայում են արագության սահմանափակումը ցուցադրող նշանները (արագության սահմանափակող կանոնները հաճախ են տարբերվում անգամ հավասար պայմաններում. օրինակ՝ միևնույն բնակավայրում): Չկան արագաչափին մոտեցող մեքենայի արագությունը ցուցադրող սարքեր:

Սրան գումարած քիչ չեն դեպքերը, երբ հատկապես Երևանից դուրս չլուսավորված փողոցների պատճառով է, որ արագաչափ սարքերն ու զգուշացնող նշաններն ընդհանրապես չեն երևում:
Ճանապարհների գծանշումների (օրինակ՝ հոծ գծերը) բացակայությունը ու մի շարք այլ գործոններ ավելին են սրում խնդիրը և ավելացնում վթարների կամ պարզապես խախտումների ռիսկը:

Քանի որ քաղաքացուն տուգանելու հիմքում ամբողջությամբ դրվում են արագաչափերի արձանագրումները, ապա պետք է ապահովվի նաև բավարար կանխատեսելիություն ու կոնկրետություն մարդկանց համար՝ անհիմն տուգանքի չենթարկվելու համար:

Լուսավորություն չունեն կամ արտահայտված տեսանելի չեն հետիոտնային անցումները (հարցը հատկապես սուր է մարզերում): Սա էլ իր հերթին լուրջ խնդիր է առաջացնում թե՛ հետիոտների, թե՛ վարորդների իրավունքների պաշտպանության տեսանկյունից:
Կան այլ նշանների օրինակներ ևս:

Իրականում ճանապարհային երթևեկության հետ կապված պետության գլխավոր նպատակը ճանապարհային անվտանգ երթևեկության ապահովումն է երթևեկության բոլոր մասնակիցների համար, անհրաժեշտ կանոնների ու կանխատեսելի նշանների առկայությունը:
Իսկ այս խնդիրը լուծելու լավագույն ճանապարհը կանխարգելումն է. այսինքն՝ պետությունը պետք է այնպես անի, որ մարդը կանոնների խախտում թույլ չտա:

Հակառակ դեպքում կստացվի պետությունը կանխարգելելու փոխարեն շեշտը դնում է պատժելու վրա:

Վերջապես, մարդու իրավունքների լիարժեք երաշխավորումը ենթադրում է պետության կողմից մարդու նկատմամբ իր պարտավորությունների լիարժեք կատարում. հակառակ վիճակը միշտ բացասական է ազդելու ամեն մարդուն վերաբերող իրավիճակներում:
Այս ամենից բացի, քանի դեռ պետությունը լիարժեք չի կատարել իր պարտավորությունները մարդու նկատմամբ, չի կարող ապահովել նրա աչքերում արդարացիության ընկալում իր արարքների, այդ թվում՝ տուգանքի համար:

Մենք կբարձրացնենք այս հարցը և կնախաձեռնենք պետական պատասխանատու մարմիններին ուղղված անհրաժեշտ լուծումների առաջարկներ»:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS