TOP նոր
» » » Թաթոյանը Անն Լույոյի հետ քննարկել է լրագրողների մասնագիտական աշխատանքին, կանանց, երեխաների իրավունքներին առնչվող հարցեր

Թաթոյանը Անն Լույոյի հետ քննարկել է լրագրողների մասնագիտական աշխատանքին, կանանց, երեխաների իրավունքներին առնչվող հարցեր

26-01-2022, 08:47 Դիտումներ: Հայաստան » Իրավունք
26 Հունվար 2022, 08:47 - NovostiNK
Թաթոյանը Անն Լույոյի հետ քննարկել է լրագրողների մասնագիտական աշխատանքին, կանանց, երեխաների իրավունքներին առնչվող հարցեր

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հունվարի 25-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

Հանդիպմանը քննարկվել են մարդու իրավունքներին առնչվող մի շարք հարցեր (լրագրողների մասնագիտական աշխատանք, կանանց ու երեխաների իրավունքներ և այլն):

Արման Թաթոյանը դեսպանին է ներկայացրել 2021թ. դեկտեմբերին Ֆրանսիա իր այցի հետ կապված մանրամասներ։ Նա նշել է, որ Փարիզում կարևոր խորհրդակցություններ է անցկացրել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունում: Դրանից բացի, Հայ դատի հանձնախմբի հրավերով հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի Սենատում Սենատի անդամների ու Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորների, Ֆրանսիայի իրավունքների պաշտպանի, Լիոնի, Բուրգ Լե Վալանսի, Նիցցայի, Մարսելի, Դեսինի ղեկավարների հետ և այլն: Հանդիպումներ են եղել նաև Հայկական սփյուռքի առաջնորդների հետ:

Արման Թաթոյանը դեսպանին տեղեկացրել է, որ այցի ընթացքում մանրամասն քննարկել է հետպատերազմական շրջանում մարդու իրավունքների վիճակի, Հայաստանի բնակիչների իրավունքների երաշխավորման նպատակով անվտանգության գոտու ստեղծման անհրաժեշտության հետ կապված հարցեր։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը շնորհակալություն է հայտնել դեսպանին, որ Ֆրանսիայի իշխանությունները Ֆրանսիայի հայ համայնքի իրավունքների հարցերն ուշադրության ներքո են պահում:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS