TOP նոր
» » » Սարգիս Հովհաննիսյանի քացի տալու տեսանյութն ուղարկվել է ԱԱԾ

Սարգիս Հովհաննիսյանի քացի տալու տեսանյութն ուղարկվել է ԱԱԾ

3-05-2022, 09:42 Դիտումներ: Հայաստան » Իրավունք
3 Մայիս 2022, 09:42 - NovostiNK
Սարգիս Հովհաննիսյանի քացի տալու տեսանյութն ուղարկվել է ԱԱԾ

ԱԱԾ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի քացի տալու տեսանյութը դատախազությունն ուսումնասիրելուց հետո ուղարկել է Ազգային անվտանգության ծառայություն։

«Տեսանյութն ուղարկվել է Ազգային անվտանգության ծառայություն՝ նյութ նախապատրաստելու»,-Panorama.am-ին ասաց գլխավոր դատախազության հանրային կապերի պատասխանատու Արևիկ Խաչատրյանը։

ԱԱԾ մամուլի կենտրոնի՝ ծառայության կայքում հրապարակված երկու հեռախոսահամարներին ուղղված զանգերն անպատասխան մնացին։

Հիշեցնենք, որ ԱԱԾ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը, որն աչքի է ընկնում ակցիաների ժամանակ մարդկանց քացի տալու սովորությամբ, երեկ անհնազադանդության խաղաղ ակցիաների ընթացքում Բաղրամյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում բռնություն էր կիրառել մասնագիտական աշխատանքը կատարող լրագրողի ու օպերատորի նկատմամբ, սպառնալիք հնչեցրել ակցիայի մասնակիցներից մեկի հանդեպ։

Լրագրողական կազմակերպությունները երեկ տարածած հայտարարությամբ պահանջեցին ծառայողական քննություն նախաձեռնել և պատասխանատվության ենթարկել ՊՊԾ-ի պետ Սարգիս Հովհաննիսյանին և իրենց լիազորությունները գերազանցած նրա ենթականերին։

Ժուռնալիստների միությունը Նիկոլ Փաշինյանից պահանջել էր պատասխանատվության ենթարկել ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանին։

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը հայտարարեց՝ Սարգիս Հովհաննիսյանի արածն օրենքի կոպիտ խախտում է։

«Դուք դրա իրավունքը չունեք: Վերջ: Չհամարձակվե´ք մյուս անգամ բռնություն գործադրել մասնագիտական գործունեություն իրականացնող լրագրողների նկատմամբ կամ խոչընդոտել նրանց աշխատանքը՝ այն էլ նման արհամարհական պահվածքով»,-նշել էր նա։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր Սանիոել Իոաննիսյանն էլ տեղեկացրել էր, որ այս դեպքով «Իրազեկ քաղաքացիների միավորումում» հանցագործության մասին հաղորդում են պատրաստում, կուղարկեն դատախազություն:

«Հույս ունեմ, որ որևէ մեկը չի հորինի, որ լրագրող ծեծելը ևս ինչ որ «պրատակոլով» է (ինչպես հորինում էին մարդ վրաերթելուց հետո չկանգնելն արդարացնելիս)»,-նշել էր նա։

Ի դեպ, Սարգիս Հովհաննիսյանի կողմից կիրառած բռնությունը, սպառնալիքը բուռն քննադատության արժանացավ սոցցանցերում։ Օգտատերերից մեկն օրինակ առաջարկել էր, եթե Սարգիս Հովհաննիսյանը քացի տալու սովորություն ունի, ապա պետք է կապել հետևի ոտքերը։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS