
«Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբը հայտարարություն է տարածել, որում տեղեկացնում է, որ նրա կալանավորման որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության դատական նիստը հետաձգվել է՝ պայմանավորված աշխատանքային օրվա ավարտով։
Նիստը կշարունակվի վաղը՝ 31.05.2022թ-ին, ժամը 13:30, վերաքննիչ քրեական դատարանում (Գարեգին Նժդեհ 23)։
Նշենք, որ Ավետիք Ա․Չալաբյանի նկատմամբ անհասկանալի հիմնավորմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը:
Ավետիք Չալաբյանին կալանքից ազատելու կոչ են արել հանրության մեծաթիվ ներկայացուցչներ, մշակույթի գործիչներ, քաղաքական գործիչներ, Արցախի նախագահը, ԱԺ նախագահն ու պատգամավորներ, Արցախի թեմի առաջնորդը...։