TOP նոր
» » » Միքայել Արզումանյանը կալանավորվել է

Միքայել Արզումանյանը կալանավորվել է

1-09-2022, 11:57 Դիտումներ: Հայաստան » Իրավունք
1 Սեպտեմբեր 2022, 11:57 - NovostiNK
Միքայել Արզումանյանը կալանավորվել է

Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը կալանավորվել է։

«Ինչպես և ակնկալվում էր դատարանը կատարեց իր առաքելությունը և կալանավորեց Միքայել Արզումանյանին։ Շոուն շարունակվում է …»,-գրել է նրա փաստաբան Երեմ Սարգսյանը։

Ավելի ուշ նա որոշ մանրամասներ է հայտնել.

«Սպասեք նոր «հնչեղ» հրապարակումների իրավապահներից։
Քանի որ Միքայել Արզումանյանին անփութություն վերագրելը սպասված արդյունքը չտվեց կոնկրետ մասսաների «կերակրման» մասով, ուստի Միքայել Արզումանյանին հիմա էլ դիտավորություն կվերագրեն, որ հետո սկսեն իրենց մանիպուլյացիոն հարցազրույցները և «կտերի տարածումը»»։

Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն, զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ կոչումով գեներալ-լեյտենանտ Մ.Ա.-ն, Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ագրեսիվ պատերազմի ընթացքում, հայտարարված ռազմական դրության պայմաններում՝ 2020 թվականի հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում, Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում անփույթ վերաբերմունք է դրսևորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ չկատարելով և ոչ պատշաճ կատարելով դրանք, որպիսի գործողություններն անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ. հակառակորդի զինված ուժերն ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ են վերցրել Շուշի քաղաքը և մատույցները, յուրային ստորաբաժանումները կրել են զոհեր և վիրավորներ։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS