TOP նոր
» » » Պաշտպանը համակարծիք է դատավորների հետ. Դատավորներին վերաբերող վիճահարույց օրինագծի մասին

Պաշտպանը համակարծիք է դատավորների հետ. Դատավորներին վերաբերող վիճահարույց օրինագծի մասին

19-10-2013, 12:34 Դիտումներ: Հայաստան » Իրավունք
19 Հոկտեմբեր 2013, 12:34 - NovostiNK
Պաշտպանը համակարծիք է դատավորների հետ. Դատավորներին վերաբերող վիճահարույց օրինագծի մասինՀՀ Արդարադատության նախարարության կողմից մշակված ՀՀ դատական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, որը դժգոհություններ է առաջացրել Հայաստանի դատավորների շրջանում, Մարդու իրավունքների պաշտպանը ևս այդ տեսքով անընդունելի է համարում:

ՄԻՊ աշխատակազմից տեղեկացնում են, որ Պաշտպանը համակարծիք է դատավորների հետ և մի շարք առաջարկներ է ներկայացրել Արդարադատության նախարարին՝ ուղղված դատավորների անկախության ապահովմանը և ոլորտում հնարավոր չարաշահումների վերացմանը:

Մասնավորապես, Օմբուդսմենն առաջարկել է մի քանի չափանիշներով վերանայել դատավորների գործունեության գնահատման կարգն ու մեթոդաբանությունը, ինչպես նաև բարելավել գնահատման արդյունքների բողոքարկման մեխանիզմը: Պաշտպանն անհրաժեշտ է համարում նաև հստակեցնել և կանխատեսելի դարձնել դատավորին պատասխանատվության ենթարկելու հիմքերը՝ դատավորին ոչ իրավաչափ պատասխանատվության ենթարկելու կամ նրա գործունեությանը միջամտելու հնարավորությունը բացառելու նպատակով:

Միաժամանակ, Պաշտպանն առաջարկում է չտարանջատել դատավորների նկատմամբ նախատեսված պատասխանատվության մեխանիզմների կիրառումը՝ կախված դատական ատյանից: Բացի այդ, ուսումնասիրելով Արդարադատության խորհրդի և ԱԽ կարգապահական հանձնաժողովի գործունեությունը, ինչպես նաև նախագծով նախատեսված գնահատման կարգն ու մեխանիզմները՝ Պաշտպանը խիստ մտահոգիչ է համարում դատավորի նկատմամբ կարգապահական պատասխանատվության կիրառումը՝ ելնելով նրա գործունեության գնահատման արդյունքներից:

Panorama

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS