TOP նոր
» » » Զոդի կամրջի պատահարից տուժած 20-ամյա աղջկա վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ

Զոդի կամրջի պատահարից տուժած 20-ամյա աղջկա վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ

8-07-2019, 13:13 Դիտումներ: Բժշկություն, Պատահարներ
8 Հուլիս 2019, 13:13 - NovostiNK
Զոդի կամրջի պատահարից տուժած 20-ամյա աղջկա վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ

Արարատի մարզում`Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական պատահարից տուժած քաղաքացիներից 8-ն այս պահին հոսպիտալացված բուժում են ստանում հանրապետության տարբեր բժշկական հաստատություններում:

ՀՀ առողջապահության նախարարության մամուլի պատասխանատու Ալինա Նիկողոսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց, որ ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնում գտնվող 3 քաղաքացուց 2-ի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր, իսկ մեկինը`ծայրահեղ ծանր: Նա կյանքին սպառնացող վնասվածքներ ունի:

Ավելի վաղ լրագրողների հետ զրույցում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ ծայրահեղ ծանր վիճակում գտնվողը երիտասարդ աղջիկ է: Տուժածը Արարատի մարզի Երասխ գյուղի բնակիչ 20-ամյա Ծաղիկ Հակոբյանն է:

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում բուժում ստացող 13-ամյա Արսեն Միքայելյանի վիճակում կա դրական տեղաշարժ, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց Երեւանի Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը: «Երեխան մեզ մոտ էր տեղափոխվել աջ ձեռքի կոտրվածքով: Վիրահատվել է, վիրահատությունը բարեհաջող է ավարտվել: Ձեռքի շրջանում մի փոքր ցավեր ունի, բայց ընդհանուր առմամբ ինքնազգացողությունը նորմալ է: Ուներ ծնոտի եւ ոտքերի քերծվածքներ, արդեն ստացել է համապատասխան բուժօգնություն եւ այս պահին վիճակը նորմալ է»,-ասաց Դերձյանը: 13-ամյա տղան «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է մեկ այլ համապատասխան բաժանմունք: Երեխան «Գազելի» ուղեւորներից է:

«Էրեբունի» բժշկական կենտրոնում գտնվող տուժած տղամարդը բազմաթիվ վնասվածքներով գտնվում է վերակենդանացման բաժանմաունքում: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեց «Էրեբունի» ԲԿ մամուլի խոսնակ Շուշան Հունանյանը: «Ինքնուրույն է շնչում, գիտակցությունը տեղն է, բժիշկները վիճակը գնահատում են կայուն ծանր»,-ասաց Հունանյանը:

Արարատի բժշկական կենտրոնում բուժում ստացող 2 քաղաքացուց մեկի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, մյուսինը`բավարար:

«Արմենիա» բժշկական կենտրոնում բուժում ստացող տուժածի առողջական վիճակը եւս բժիշկները գնահատում են միջին ծանրության: Բոլոր կենտրոններում տուժածները ստանում են անհրաժեշտ ծավալով բժշկական օգնություն եւ սպասարկում:

Հիշեցենք, որ հուլիսի 6-ին ժամը 15:15-ի սահմաններում Արարատի մարզում Զոդի կամրջին տեղի էր ունեցել դաժան եւ ողբերգական ավտովթար. Երևան-Մեղրի ավտոճանապարհի 54-րդ կիլոմետրի հատվածում՝ Արարատի մարզի Արարատ քաղաքի ՈԿՖ Բանավանի կամրջի վրա, միմյանց էին բախվել «ԳԱԶԵԼ», «Տոյոտա Հիլուքս» և «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաները, որի արդյունքում հրդեհ էր բռնկվել «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայում, այնուհետև հրդեհը տարածվել է «Տոյոտա Հիլուքս» մակնիշի և «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաներում, ինչի հետևանքով ստացած այրվածքներից «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և վերջինիս հինգ ուղևորները տեղում մահացել են, «ԳԱԶԵԼ»-ում գտնվող մյուս ուղևորները, ինչպես նաև «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորները՝ ընդհանուր թվով 11 մարդ, մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոններ:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS