TOP նոր
» » » Ե՞րբ COVID-19-ը կարող է ավարտել իր կենսաբանական ցիկլը

Ե՞րբ COVID-19-ը կարող է ավարտել իր կենսաբանական ցիկլը

4-04-2020, 12:14 Դիտումներ: Բժշկություն, ՕՐՎԱ ԹԵՄԱ
4 Ապրիլ 2020, 12:14 - NovostiNK
Ե՞րբ COVID-19-ը կարող է ավարտել իր կենսաբանական ցիկլը

Ինչպե՞ս կարելի է կանխարգելել կորոնավիրուսը, ո՞րն է վիրուսի խոցելի խումբը, ու՞մ է պետք պաշտպանել առաջին հերթին, ինչպե՞ս են մարդիկ վարակվում վիրուսով, եւ ինչպե՞ս են թետավորվում: Այս և այլ հարցերի մասին www.doctors.am կայքը զրուցել է Բնական գիտությունների եվրոպական ակադեմիայի պատվավոր դոկտոր, բժիշկ-վարակաբան Երվանդ Մանուկյանի հետ։ Ըստ բժիշկ-վարակաբանի, այսօր աշխարհում ընթանում է պատերազմ երկու կենսաբանական տեսակների միջև՝ վիրուսի և մարդու։ Բնության մեջ գոյություն ունեն մի քանի միլիոն տեսակի վիրուսներ։ Գիտությանը հայտնի են դրանցից մոտ 6000-ը։ Բնության մեջ վիրուսների գոյատևման հիմնական նախապայմանը դրանց՝ նոր տերեր ձեռք բերելու ընդունակությունն է։ Իրականում վիրուսին «ցանկալի» չէ, որ ոչնչացնի իր տիրոջը, քանի որ դրանով կավարտվի նաև վիրուսի կենսաբանական ցիկլը։ Ժամանակ առ ժամանակ վիրուսին հաջողվում է հաղթահարել տեսակային պատնեշը, ներթափանցել նոր տեսակի մեջ՝ տվյալ դեպքում մարդու, և սկսել իր հաղթարշավը։ Ահա թե ինչ է տեղի ունեցել հիմա։ Եվ որքան արագ վիրուսը կարողանա բազմանալ կենսաբանական նոր տեսակի մեջ, այնքան մեծ է իր իսկ գոյատևման հավանականությունը։

Կայքի հետ զրույցում Երվանդ Մանուկյանը նշել է, որ կորոնավիրուսը բնության մեջ վիրուսի նոր տեսակ չէ։ Առաջին անգամ այն հայտնաբերվել է 1937 թվականին թռչունների մոտ և 1965 թվականին՝ մարդկանց։ Արդեն իսկ հայտնաբերված է կորոնավիրուսի 40-ից ավելի տեսակ։ Մինչև վերջերս համարվում էր, որ կորոնավիրուսի միայն 6 տեսակն է մարդու համար ախտածին։ Covid-19 շտամը, որը համաճարակային բռնկում է տվել աշխարհում, գիտության կողմից բացահայտված յոթերորդ տիպն է։
Կորոնավիրուսն իր առաջին բռնկումը տվել է Չինաստանում 2002-2003 թվականներին՝ առաջացնելով ատիպիկ թոքաբորբ/ SARS/։ Վիրուսը տարածվել էր 30 երկրներում։ Պետք է նշեմ, որ կորոնավիրուսն իր մահացության տեսակարար կշռով այդքան էլ մեծ չէ։ Այսպես, ի համեմատ SARS—ի, որն ունի 9,6% մահացություն, կամ H1N1 վիրուսի՝ 17,4% մահացությամբ, նոր կորոնավիրուսի մահացությունը գնահատվում է 2,3-3,3%։
Ապացուցված է, որ կորոնավիրուսը քայքայվում է 56 աստիճան ջերմաստիճանում 15 րոպեի ընթացքում։ Հետևաբար, սխալ է այն կարծիքը, որ ամռանը կորոնավիրուսն ինքն իրեն կվերանա։ Ցավոք, մենք չենք կարող ապավինել ամռանն ու արևին։ Էպիդեմիկ շղթաները պետք է ընդհատվեն․ հույսը չի կարելի դնել բնության վրա։

Մասնագետը խոսել է նաև կորոնավիրուսի տարածման տարբերակների մասին: Վարակը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով։ Գրկախառնություն, ձեռքով բարևել, համբուրվել։ Գոյություն ունեն վարակի փոխանցման ռիսկի գործոններ։ Կորոնավիրուսի դեպքում դրանք մի քանիսն են․ նվազագույն հեռավորությունը մարդկանց միջև չպաշտպանված կոնտակտի դեպքում պետք է լինի նվազագույնը մեկ մետր։ Վարակման հավանականությունը խիստ մեծանում է փոքր և չօդափոխվող տարածքներում 15 րոպե և ավելի գտնվելու դեպքում։ Առանձնացված են նաև վարակման ռիսկի առարկաներ, որոնք մեր կենցաղում թերևս մեծ դերակատարություն ունեն։ Դրանք են հեռախոսները, դրամապանակները, պայուսակներն ու, վերջապես, փողը։ Կա հստակ վիճակագրություն, որ փայտի և պլաստիկի վրա վիրուսն ընդունակ է գոյատևել մինչև 48 ժամ, հագուստի վրա՝ 12 ժամ, մետաղական մակերեսների վրա՝ մինչև 24 ժամ։ Այսինքն, բոլոր այս մակերեսները դառնում են վիրուսի փոխանցման պոտենցիալ առարկաներ։ Ապացուցված է նաև, որ յուրաքանչյուր մարդ ակամայից օրվա ընթացքում նվազագույնը 100 անգամ չգիտակցված ձեռք է տալիս իր դեմքին։ Իհարկե, դա կարող է դառնալ նաև վիրուսի փոխանցման հնարավորություն։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS