TOP նոր
» » » Այսօր գրանցվել է կորոնավիրուսից 3 նոր մահ, հաստատվել է 73 նոր դեպք

Այսօր գրանցվել է կորոնավիրուսից 3 նոր մահ, հաստատվել է 73 նոր դեպք

24-04-2020, 11:59 Դիտումներ: Բժշկություն, Պատահարներ
24 Ապրիլ 2020, 11:59 - NovostiNK
Այսօր գրանցվել է կորոնավիրուսից 3 նոր մահ, հաստատվել է 73 նոր դեպք

Ապրիլի 24-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությամբ ընդհանուր 1596 դեպք, որոնցից 728-ը՝ առողջացած, 27-ը՝ մահվան ելքով:

Հիշեցնենք՝ երեկ՝ ժամը 11:00-ին հրապարակված տվյալներով՝ Հայաստանում կար կորոնավիրուսի 1523 դեպք, ստացվում է՝ նոր դեպքերն ավելացել են 73-ով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 841 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 16.552 թեստավորում:

Այսպիսով ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 73 նոր դեպք և 69 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 87, 84 և 81 տարեկան, ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS