
Այսօր կորոնավիրուսի նոր 1785 դեպք ունենք, հարաբերական կայուն և բարելաված վիճակում ենք, եթե համեմատենք 3 շաբաթ առաջվա թվերի հետ։ Հիվանդանոցային ֆոնդի ծանրաբեռնվածությունը տանելի է, երեկվանից չունենք քաղաքացիներ, որոնք ծանր վիճակում են և չենք կարողանում հիվանդանոցում տեղավորել ։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ տեղեկացրեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ կարևորելով հակահամաճարակային կանոնների պահպանումը:
«Պատրաստվում ենք ձմեռային սեզոնին, քանի որ համաշխարհային ակադեմիական շրջանակներում քննարկումներ են գնում, որ հնարավոր է անկում , իսկ հետո աճ՝ 2-3 ամիս ինտերվալով»,-ասաց ԱՆ նախարարը: