2021թ. հունվարի 23-ին ԱՀ առողջապահության նախարար Մ.Հայրիյանի ուղեկցությամբ վերջինիս հրավերով Արցախ ժամանած բժիշկ-փորձագետների խումբը երեկ այցելել է ԱՀ Մարտունու և Ասկերանի շրջանային բուժմիավորումներ, ինչպես նաև Ստեփանակերտում տեղակայված՝ Հանրապետական բժշկական կենտրոն: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից:
Այցելության ընթացքում բժիշկ-փորձագետները ուսումնասիրել են բուժհիմնարկների նյութատեխնիկական և կադրային ապահովության մակարդակը, ֆինանսական ու տնտեսական գործունեությունը, առկա խնդիրները, լսել տեղի բուժանձնակազմի բարձրացրած հարցերն ու աշխատանքի որակը բարելավվելու շուրջ առաջարկությունները:
Հաջորդող շաբաթվա ընթացքում փորձագետները նախատեսում են ներկայացնել Արցախի բուժհիմնարկների մատուցած ծառայությունների բավարար որակն ու արդյունավետությունն ապահովելու համար անհրաժեշտ կադրերի ու նյութատեխնիկական միջոցների վերաբերյալ փորձագիտական եզրակացությունը՝ սույն թվականի փետրվար ամսից դրանք համալրելու ուղղությամբ գործուն քայլեր նախաձեռնելու գործնական մտադրությամբ:
-
Վահե Էնֆիաջյանը և Արման Աբովյանը հանդիպում ունեցան բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների հետ
10-09-2020, 14:52 -
Տոկոսների, վարկերի տակ ճռռում ենք, խնդրում ենք՝ մի ելք գտնեն. ակիցայի մասնակից (Տեսանյութ)
3-09-2020, 11:59 -
Սահմանները չբացելու դեպքում ցույցերը շարունակական կլինեն. Քաղաքացիները կառավարությունից հստակ պատասխան են սպասում (Տեսանյութ)
3-09-2020, 11:55 -
ՀՀ ոստիկանները վնասազերծել են ազգությամբ ադրբեջանցի Իրանի քաղաքացու․ նա կալանավորված է
21-07-2020, 12:28 -
«ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող կայքը Հայաստանում ապատեղեկատվություն է տարածում COVID-19-ի մասին». openDemocracy
29-05-2020, 11:54 -
Արցախի ՊԲ-ում հարվածային անօդաչու թռչող սարք են փորձարկել
20-05-2020, 12:30 -
7 խաղ կարանտինի ժամանակ երեխաներին զբաղեցնելու համար (տեսանյութ)
16-05-2020, 12:26 -
Փաշինյանը կոչ է անում խստիվ հետևել հակահամաճարակային կանոններին
13-05-2020, 12:07