TOP նոր
» » » Նուբար Աֆեյանի ընկերությունը գիտնականների հետ աշխատում է կորոնավիրուսի նոր շտամի դեմ պատվաստանյութի վրա

Նուբար Աֆեյանի ընկերությունը գիտնականների հետ աշխատում է կորոնավիրուսի նոր շտամի դեմ պատվաստանյութի վրա

25-02-2021, 09:11 Դիտումներ: Հայաստան » Բժշկություն
25 Փետրվար 2021, 09:11 - NovostiNK
Նուբար Աֆեյանի ընկերությունը գիտնականների հետ աշխատում է կորոնավիրուսի նոր շտամի դեմ պատվաստանյութի վրա


Նուբար Աֆեյանի Moderna ընկերությունը երեկ հայտարարել է, որ ԱՄՆ կառավարության գիտնականների հետ միասին աշխատում է կորոնավիրուսի նոր շտամի դեմ փորձարարական պատվաստանյութի վրա եւ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արտադրության իր գլոբալ նպատակը մեծացրել է այս տարի մինչեւ 100 մլն դեղաչափ, հայտնում է Reuters-ը:

Ամերիկյան բիոտեխնոլոգիական ընկերությունն արտադրել է կորոնավիրուսի նոր շտամի դեմ պատվաստանյութի համար հումք, որն առաջին անգամ հայտնաբերվել է ՀԱՀ-ում եւ կարող է ավելի կայուն լինել գոյություն ունեցող պատվաստանյութերի նկատմամբ, նշված է հաղորդագրության մեջ:

Ընկերությունը պատվաստանյութն ուղարկել է ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտներ, որոնք օգնել են մշակել արդեն գոյություն ունեցող Moderna-ի պատվաստանյութը, լրացուցիչ ուսումնասիրության համար:

Moderna-ն մշակում է վիրուսի նոր շտամների դեմ պայքարի մի քանի հնարավոր մեթոդներ:

Դրանց է դասվում պատվաստման լրացուցիչ դեղամիջոցը, որն ուղղված է ներկայումս Հարավային Աֆրիկայում տարածված եւ ամբողջ աշխարհում տարածվող շտամի դեմ, պատվաստման համակցված տարբերակ, որն իրենից ներկայացնում է փորձարարական դեղամիջոցի հետ զուգակցված COVID-19-ի դեմ արդեն գոյություն ունեցող պատվաստանյութի ներարկում եւ լրացուցիչ պատվաստում՝ ի հավելումն ընթացիկ պատվաստանյութի, որը ներարկվում է երկու դեղաչափով, հայտնել են ընկերությունից:

Ընկերությունը կօգտագործի նաեւ իր փորձարարական պատվաստանյութը եւ համակցված պատվաստումը որպես կորոնավիրուսի դեմ առաջնային պատվաստանյութ՝ երկու դեղաչափ ներարկելով այն մարդկանց, ովքեր դեռ չեն պատվաստվել եւ չեն վարակվել:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS