TOP նոր
» » » Հայաստանում «Սպուտնիկ-V»-ով պատվաստման տարիքային շեմը հանվել է

Հայաստանում «Սպուտնիկ-V»-ով պատվաստման տարիքային շեմը հանվել է

1-07-2021, 12:23 Դիտումներ: Հայաստան » Բժշկություն
1 Հուլիս 2021, 12:23 - NovostiNK
Հայաստանում «Սպուտնիկ-V»-ով պատվաստման տարիքային շեմը հանվել է


Հայաստանի Հանրապետությունում «Սպուտնիկ-V» պատվաստանյութով պատվաստումները հուլիսի 1-ից կարող են իրականացվել ինչպես ռիսկի խմբերում, այնպես էլ 18 տարեկան և բարձր տարիքի անձանց շրջանում` ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

«Նախկինում «Սպուտնիկ-V» պատվաստանյութով պատվաստումները նախատեսված էին միայն 18 տարեկան և բարձր տարիքի քրոնիկ հիվանդների, 18-54 տարեկան բուժաշխատողների, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար»,- նշում են ԱՆ-ից:

Այսպիսով` Հայաստանում առկա COVID-19-ի դեմ բոլոր 3 պատվաստանյութով` «AstraZeneca», «Գամ-Կովիդ-Վակ» (Սպուտնիկ-V), «Կորոնավակ», կարող են պատվաստվել 18 և բարձր տարիքի անձինք` ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS