TOP նոր
» » » Տարբեր երկրներ արդեն ճանաչել են պատվաստումների մեր սերտիֆիկատների ֆորմատը. Ավանեսյան

Տարբեր երկրներ արդեն ճանաչել են պատվաստումների մեր սերտիֆիկատների ֆորմատը. Ավանեսյան

8-07-2021, 14:26 Դիտումներ: Հայաստան » Բժշկություն
8 Հուլիս 2021, 14:26 - NovostiNK
Տարբեր երկրներ արդեն ճանաչել են պատվաստումների մեր սերտիֆիկատների ֆորմատը. Ավանեսյան


Վերջերս Եվրոմիությունը որոշում կայացրեց, որ Հայաստանից պատվաստումները ևս կդառնան ընդունելի տարբերակներ ԵՄ երկրներ մուտքի համար։ Լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։

«Մենք ԱԳՆ-ի հետ աշխատում ենք, որ տարբեր երկրներ ճանաչեն պատվաստումների մեր սերտիֆիկատների ֆորմատները։ Խորհուրդ կտամ դիմել ԱԳՆ, որ հստակ տեղեկատվություն տան, թե որ երկրներն են այս պահին արդեն հաստատել մեր սերտիֆիկատների տարբերակները և որոնք են դեռ գործընթացի մեջ»,-ասաց Անահիտ Ավանեսյանը։

Վերջինս նշեց, որ Հայաստանում օգտագործվում է ԵՄ տարածքում արտադրված AstraZeneca-ն։

Անահիտ Ավանեսյանի խոսքով Հայաստանում օտարերկրացի քաղաքացիների պատվաստումներն ընդհանուր պատվաստման մեջ փոքր տոկոս են կազմում։

Հարցին՝ արդյոք կառավարությունը չի՞ պատրաստվում որոշակի գումար սահմանել արտերկրի քաղաքացիների համար պատվաստումներ իրականացնելու նպատակով, Անահիտ Ավանեսյանն ասաց, որ իրենք շարժվում են մարդասիրական սկզբունքներից ելնելով. «Շատ երկրներ են նույն սկզբունքով առաջնորդվում։ Որևէ երկիր չի կարող համաճարակային իմաստով ապահով լինել, եթե իր շուրջն իրավիճակը նույնպես բարվոք չէ»,-ասաց Անահիտ Ավանեսյանը։


Աղբյուրը՝ pastinfo

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS